00:00:00

«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երևանում է

19:58, 29 հունիս 2022

Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երևանում է: 

Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հյուրերը հեռուստաընկերությունում հանդիպել են Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և «Մանկական եվրատեսիլի» կազմակերպչական թիմի հետ, քննարկել ստեղծագործական և տեխնիկական հարցեր:

Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են թիմին առավել ճիշտ կազմակերպել մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

«Դեկտեմբերին կայանալիք «Մանկական եվրատեսիլին» մենք սկսել ենք պատրաստվել Մալենայի հաղթանակի հենց հաջորդ օրվանից: Հիմա աշխատանքներն արդեն գործնական փուլ են մտել, մենք ունենք մրցույթի կոնցեպտի և շոուի նախնական տարբերակները: Նաև ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունում ձևավորվել է մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով:

Վստահ ենք, որ ԵՀՄ-ի և Հայաստանի կառավարության հետ համագործակցելով՝ այս տարի կունենանք շատ տպավորիչ շոու»: 

Երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը և Հանրային հեռուստաընկերությունը համաձայնեցրել են հոբելյանական 20-րդ «Մանկական եվրատեսիլի» նախնական կոնցեպտը և համերգային ծրագրի որոշ մանրամասներ: 

Եվրոպական հեռարձակողների միության պատվիրակությունն այցելել է նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, տեղում ծանոթացել կառույցի հնարավորություններին և սպասվող փոփոխություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր