00:00:00

Լավատեղյակ եմ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին․ նախարար

20:39, 16 մայիս 2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ   Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 16-ի՝ Հայաստանի Հանրապետությունում նշվող Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Ինքս լինելով երիտասարդ` լավատեղյակ եմ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին և որպես Հայաստանի Հանարպետության կառավարության որդեգրած երիտասարդական քաղաքականության իրականացման պատասխանատու` հավաստիացնում եմ, որ իրավասու մարմինների կողմից արվելու է առավելագույնը՝ երիտասարդությանը հուզող հիմնախնդիրները լուծելու համար: Վստահ եմ՝ հայ երիտասարդությունը հաստատակամ է, եռանդուն, ակտիվ և պատրաստ իր ներուժն օգտագործել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության հզորացման և զարգացման: Կրկին շնորհավորում եմ մեր ուսանողներին ու երիտասարդներին և մաղթում երազանքների իրականացում, հաջողություններ, երջանկություն և ամենայն բարիք:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր