00:00:00

Գերմանական երկու ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

19:28, 18 հունիս 2022 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Գերմանիայում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Metaratings-ի տեղեկություններով, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են գերմանական Բունդեսլիգայի երկու ակումբներ։

Այդ ակումբներից մեկի ներկայացուցիչն արդեն հանդիպել է ֆուտբոլիստի շրջապատի և «Կրասնոդարի» ղեկավարներից մեկի հետ։

 

Ռուսական ակումբը Սպերցյանին բաց կթողնի, եթե համաձայնության գա տրանսֆերի արժեքի շուրջ։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր