00:00:00

Հրաժարվել ենք հանդիպել Արգիշտի Քյարամյանի հետ, քանի որ չենք վստահում նրան

21:41, 10 հունիս 2022 Քաղաքականություն

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել պետական դավաճանության գործով, այսօր՝ հունիսի 10-ին, հրաժարվել են հանդիպել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ:

«Մենք Արգիշտի Քյարամյանին չենք վստահում: Վստահությունը ձեռք են բերում քայլերի արդյունքում, իսկ ինքն այդ քայլերը չի արել: Իր հանդիպումը բավարար էր, որ մենք հասկանայինք, որ իրենք մեզ լուրջ չէին վերաբերում: Ի վերջո, այդ մարդը նշանակված է այն մարդու կողմից, որի դեմ մենք պայքարում ենք, որը մեղավոր է այս ամենում: Արգիշտի Քյարամյանը մեզ ասելիք չունի: Ինքն ի՞նչ ունի մեզ ասելու: Իրենք ցանկանում են մեզ հետ զրույցներով, դասախոսություններով խաբել ու մտափոխ անել, բայց դա նրանց չի հաջողվի»,- Աննա Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ նախորդ ուրբաթ օրը ծնողները փորձել են հանդիպել Արգիշտի Քյարամյանի հետ՝ հասկանալու համար՝ իրենց պահանջի համաձայն հարցաքննության կանչվելո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, թե՝ ոչ, սակայն կոմիտեից նշել են, որ Քյարամյանը տեղում չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր