00:00:00

Մի մտահոգվեք, մենք նորից ունենալու ենք Գլխավոր շտաբի պետ.ՊՆ փոխնախարար

16:41, 10 հունիս 2022 Քաղաքականություն

Մի մտահոգվեք, մենք նորից ունենալու ենք Գլխավոր շտաբի պետ ,պարզապես, նա հանդիսանալու է նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության հեղինակած նախագիծ, որով առաջարկում է, որ ԳՇ պետը այսուհետ պետք է լինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

«ԳՇ պետը, որպես պետական ենթակա մարմին, կրկին շարունակելու է իր կարգավիճակը պահել, այսինքն այստեղ նախարարի տեղակալը հանդիսանալո ւէ նաև ԳՇ պետ»,-ասաց փոխնախարարը։

ՊՆ փոխնախարարը կարծում է, որ որևէ խնդիր չկա, երբ ոչ զինվորականը զինվորականին ղեկավարի։

«Մամուլում էլ են հաճախ գրում, ինչպե՞ս կլինի, որ քաղաքական ղեկավարը ղեկավարի զինվորականին, բայց այս պահին էլ ղեկավարում է, միշտ է ղեկավարել։ Այդ հարցով որևէ խնդիր չկա, որ ոչ զինվորականը զինվորականին պետք է ղեկավարի, կառույցը ՊՆ-ի այնպիսինն է, որ ԳՇ -ն ենթակա մարմնի կարգավիճակով, ՊՆ-ի կազմում»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է այնպես անել, որ զինվորականները զբաղվեն բացառապես մարտունակության բարձրացմամբ և զինվորական գործերով, իսկ զինվորականները ֆինանսական և գնման գործընթացներից զերծ կմնան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր