00:00:00

Բերձորի հանձնումը վտանգավոր է բոլոր առումներով.Սեյրան Օհանյան

14:00, 10 հունիս 2022 Քաղաքականություն

Բերձորի հանձնումը վտանգավոր է բոլոր առումներով՝ և՛ կապի, և՛ ենթակառույցների հետագա տիրապետման, իհարկե, նաև անվտանգության առումով: Լրագրողի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ հուլիսին իշխանությունը պատրաստվում է հանձնել Բերձորը.

«Բոլոր այն փաստաթղթերը, որոնք ստորագել են այս իշխանությունները, ունեն իրենց առանձնահատկություններն ու նրբությունները, բայց այդ նրբությունները հաշվի չեն առել, ես կարծում եմ, որ Նիկոլին պարտադրել են փաստաթղթեր ստորագրել, ինքը չէր կարող հասկանալ այդ նրբությունները, հակառակ դեպքում՝ ինքը չէր պարտավորվի Արցախի ժողովրդի կողմից նման փաստաթուղթ ստորագրել»,-ասաց Օհանյան:

Ս.Օհանյանն ընդգծեց, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը կլինի Բերձորի վերաբնակեցումը, սակայն չգիտի՝ արդյո՞ք իշխանությունը ունի նման ծրագիր:


Նա անդրադարձավ նաև այն շահարկումներին, որ իշխանությունն ասում է, թե անընդհատ օգնում է Արցախին:

«Այդ սոցիալական աջակցությունները, որ անընդհատ թմբկահարում են, երբեք Արցախն այս վիճակում չի եղել, դո՛ւք եք հասցրել այս վիճակին, դուք էլ պարտավոր եք օգնություն տրամադրել»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր