00:00:00

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահին՝ ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ

14:05, 09 հունիս 2022 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

 

Ուղերձում ասված է.

 

«Ձերդ գերազանցություն,

 

Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի մասին։

 

Անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր