00:00:00

Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա․ Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ

13:23, 09 հունիս 2022 Քաղաքականություն

Այսօր Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ռուս լրագրողները, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասացին, որ արդեն մի քանի շաբաթ է Հայաստանում զանգվածային ակցիաներ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, արդյո՞ք դա նշանակում է, որ կա նոր քաղաքական ճգնաժամ, եթե այո, ինչպես պետք է լուծվի այն։

 

 

 

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա․ «Կարող եմ երկու փաստարկ կամ ապացույց ներկայացնել ասածիս։ Անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի ու հանգուցալուծել են այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը։

 

 

 

Հարկ է նշել, որ ընտրությունները ճանաչվել են ժողովրդավար ու թափանցիկ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից։ 

 

 

 

Եվ երկրորդը՝ մենք հետևում ենք։ Տեղի ունեցող միտինգների սակավամարդությունը թերևս չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքներն աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն։

 

 

 

Եթե հեռանանք իրավունքի հարցից ու անդրադառնանք այդ գործըթացի տրամաբանական կողմերին, ես կարող եմ իմ անձնական դիրքորոշումը հայտնել։

 

 

 

Ես այդտեղ ողջախոհության հետ կապված որոշակի հարցեր եմ տեսնում։ Կարող եմ ասել, թե ինչու։ Նախ այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում ու ամենասուր քննադատությանը ենթարկել իշխանություններին, որից չեն օգտվում։

 

 

 

Եվ երկրորդ՝ հարցի ամենաէական, բովանդակային կողմը։ Որքանով որ հասցրել եմ հետևել ու հասկանալ, հանրահավաքներ կազմակերպող ու մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանը ճիշտ քաղաքականություն չի վարում ԼՂ հարցում, Ադրբեջանի հետ հարցերում, Թուրքաիայի մասով։

 

 

 

Այստեղ պետք է ասել, որ մենք տարօրինակորեն հայտարարություններ չենք տեսել այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա ու իշխանությունը փոխանցվի այդ ուժերին, արդյո՞ք պատրաստվում են չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կամ մյուս եռակողմ հայտարարությունները, պատրաստվո՞ւմ են դուրս գալ սահմանազատման գործընթացից, պատրաստվո՞ւմ են կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը և այլն։

 

 

 

Եթե այդպիսի մոտեցում հայտարարվեր, գուցե տրամաբանական կլիներ։ Տրամաբանական կլիներ, եթե առանցքային հարցերում հակառակ դիրքորոշումն ունենային»։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր