Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հիշեցրեցին, որ մարտի 24-ին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Արցախի Փառուխ գյուղ ու շարունակում են մնալ այնտեղ։
Լրագրողներն ասացին, որ դրա արդյունքում ավելի քan 400 մարդ չի կարողանում վերադառնալ իրենց տներ․ «Ապրիլի 8-ին Դուք հայտարարեցիք, որ չեք ցանկանում արագ հայտարարություններ անել, խաղաղապահներն ուսումնասիրում են ներխուժման հանգամանքները։ Կա արդյո՞ք այս մասով առաջխաղացում, ի՞նչ է արվում, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր»։
Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ տեղում արդեն որոշակի առաջխաղացում կա իրավիճակի դէէսկալացիայի առումով․ «Մենք ըմբռնում ունենք այն մասով, որ այդ հարցերը քննարկվելու են ու լուծվեն դելիմիտացիայի մասով արդեն սկսված առարկայական աշխատանքների շրջանակներում»։