00:00:00

Իշխան Սաղաթելյանը կոչ է անում գնալ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ

10:37, 09 հունիս 2022 Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է անում հավաքվել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին երթով շարժվում ենք դեպի ԱԳՆ, որտեղ քիչ անց պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Գնում ենք հստակ ասելու, որ դավաճանների այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Գնում ենք բարձրաձայնելու հայ ժողովրդի իրական օրակարգը։

Սիրելի՛ հայրենակիցներ, միացեք փողոցում պայքարող ձեր քույրերին ու եղբայրներին։ Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ», - Facebook-յան իր էջում գրել է Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր