00:00:00

Պետք է ապահովել կենսաանվտանգության լաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը. Զոհրաբյան

10:11, 09 հունիս 2022 Քաղաքականություն

Վերջին շրջանում ակտիվացել է կենսաանվտանգության լաբորատորիաների հետ կապված հարցը: Հատկապես կասկած է հայտնվում, որ այդ լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նա նաեւ նշել է. «Այս խնդիրը նախկինում բարձրաձայնվել է նաև Ուկրաինայում, իսկ ռուս-ուկրաինական բախման ժամանակ արդեն պաշտոնական մակարդակում հաստատվել են այդ լաբորատորիաների վտանգավորության փաստերը:

Հայաստանում նույնպես բացվել են ԱՄՆ կառավարության կողմից վերազինված կենսաանվտանգության լաբորատորիաներ։ Այդ լաբորատորիաների հետ կապված մշտապես ներկայացվել են մտահոգություններ:

Վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ԱՊԱՀՈՎԵԼ կենսաանվտանգության լաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և վտանգի կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել:

Այս առիթով հարցումներ եմ կատարել ՀՀ առողջապահության նախարարությանը և ի թիվս այլ հարցերի խնդրել եմ հայտնել նաև՝

- մինչ օրս փոխանցվե՞լ են Հայաստանի Հանրապետությունից այլ երկիր հատուկ վտանգավոր ինֆեկցիաների հարուցիչներ։ Եթե այո, ապա ո՞ր երկիր, ո՞ր հարուցիչների շտամներն եմ փոխանցվել, ե՞րբ, ի՞նչ քանակությամբ, ի՞նչ ծրագրերի  շրջանակներում և ի՞նչ նպատակով.

- մինչ օրս Հայաստանի Հանրապետությունից այլ երկիր փոխանցվե՞լ են Հայաստանի Հանրապետությունում հավաքագրված որևէ տեսակի կենսանյութի խմբաքանակներ։ Եթե այո, ապա կոնկրետ ո՞ր երկիր, ի՞նչ տեսակի կենսանյութ, ե՞րբ, ի՞նչ քանակով, ի՞նչ ծրագրերի շրջանակներում, ի՞նչ նպատակով և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր