Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Գլազգոյում հյուրընկալվել է Շոտլանդիայի հավաքականին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո պարտվում է 0։2 հաշվով։
Առաջին 10 րոպեում Շոտլանդիայի թիմը 3 իրական գոլային պահ ստեղծեց։ Երկու անգամ դրությունը փրկեց դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, մեկ անգամ էլ՝ ուղղահայաց դարպասաձողը։
28-րդ րոպեին շոտլանդացիները կարողացան բացել խաղի հաշիվը։ Անգլիական «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Սթյուարտ Արմստրոնգի փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ շոտլանդական «Սելթիկի» պաշտպան Էնթոնի Ռալսթոնը։
40-րդ րոպեին անկյունայինից անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինի փոխանցումն արդյունավետ օգտագործեց անգլիական «Նոթինգեմի» պաշտպան Սքոթ Մաքենան։
Ընդմիջում է։
Ազգերի լիգա․ B լիգա, երկրորդ տուր
Շոտլանդիա - Հայաստան՝ 2։0 (առաջին խաղակես)
Էնթոնի Ռալսթոն, 28, Սքոթ Մաքենա, 40
Հայաստան․ Դավիթ Յուրչենկո («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Կադիս»), Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան («Աստանա»), Հրայր Մկոյան («Արարատ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Տիգրան Բարսեղյան («Սլովան»), Խորեն Բայրամյան («Ռոստով»), Սարգիս Ադամյան («Բրյուգե»)։
Պահեստայիններ․ Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»), Հենրի Ավագյան («Նորավանք»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Ստյոպա Մկրտչյան (ԲԿՄԱ), Ժիրայր Մարգարյան («Ուրարտու»), Սոլոմոն Ուդո («Արարատ-Արմենիա»), Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»), Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»), Ռուդիկ Մկրտչյան («Արարատ»), Արտակ Դաշյան («Փյունիկ»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Էդգար Բաբայան («Ռանդերս»)։