00:00:00

Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

22:39, 07 հունիս 2022 Քաղաքականություն

ՀՅԴ–ական Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Դատավոր Շիրոյանը մասնակի բավարարեց քննիչ Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով։

Արձանագրենք, որ դատավոր Շիրոյանը ևս իր ներդրումն ունեցավ Գերասի քաղաքական բանտարկության գործում։

Ինչ ասե՞մ…»։

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է մայիսի 12-ին։ Նա ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր