Ես միակ պաշտոնյան էի, ով դատապարտեց Ռադիոտուն մտնելը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ խոսելով 2018 թվականի իրադարձությունների մասին։
Հակոբյանի խոսքերով, ուրիշ որևէ մեկը դա չարեց։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը մի խումբ քաղաքացիների հետ ներխուժեց Ռադիոտուն՝ ձեռքի հետ նաև կոտրելով Ռադիոտան դռներից մեկը։