00:00:00

Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել. Էդուարդ Շարմազանով

14:59, 07 հունիս 2022 Քաղաքականություն

Բայց սրանք ինչ  «մեղք» են։

20.000 խաղաղ ցուցարարի մեջ մի մուրճով մեկին գտել են ու երկու օր է ցուցադրում են։

Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել։

Ու չի կարելի բացառել,որ նա կարող է լինել ռեժիմի սադրիչներից։

Կամ էլ երեւի մտածել է՝ եթե  մի «վարչապետ» կարող  է մուրճ օգտագործել, բոլոր «վարչապետերն» էլ կարող են։

Իսկ դուք, նիկոլահպատակ «սորոսականներ», հատուկ միջոցների ապօրինի կիրառումից ինչու՞ չեք խոսեք։

Թե՞ դրա համար Արեւմուտքը «գրանտ» չի տվել։

Հունիսի 3-ին տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների վրա հարձակում,հատուկ միջոցների ապօրինի կիրառում,որի պայթյունից տուժել են քաղաքացիներ։

 

Նիկոլի ռեժիմի կրակեց ժողովրդի վրա,արյուն թափեց,իսկ հետո գնաց գինի ըմպելու»։

 

Վախն ու ցինիզմը կործանելու է ձեզ,իսկ «նիկոլական Կարթագենի կործանում» լինելու է։

 

Նիկոլը գնալու է՝շատ հանգիստ։

 

Ինքը դեռ չգիտի,բայց շուտով կիմանա դրա մասին։

 

Կարեւորը ՝ Հայաստանը Նիկոլից հետոն է։

 

Միայն ազգային պետություն,որը պետք է հենված լինի արեւելաքրիստոնեական  ավանդական արժեքների,Հայ Եկեղեցու բացառիկ դերի ու հայ-ռուսական դաշնակցային խորացող կապերի վրա։

Էդուարդ Շարմազանով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր