00:00:00

Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը

13:49, 07 հունիս 2022 Սպորտ

Հաստատվել է Ազգերի լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։

Հիշեցնենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր