Նիկոլ Փաշինյանն Արթուր Դավթյանի և Արթուր Բաղդասարյանի՝ ՌԴ գործուղման ծախսերի մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական հոբելյանական 25-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի 14-ից 19-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի և Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին»,-ասված է որոշման մեջ։