Լարվածություն կա որոշակի, լինում են դեպքեր և մենք դրա ամսին հայտնում ենք, լինում են նաև կեղծ տեղեկատվուծություններ հարևան պետության կողմից, թե՝ ՀՀ ԶՈՒ-ն խախտել է հրադադարի ռեժիմը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով այս պահին սահմանին տիրող իրավիճակի մասին։
«Հայաստանի Զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտում են միայն, երբ պետք է լռեցնել հակառակորդին, այսինքն` եթե կա փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությամբ չէ»,- ասաց Պապիկյանը։
Խոսելով հնարավաոր պատերազմի վտանգի մասին, Պապիկյանն ասաց, որ չի կարող հիմա նման գնահատականներ տալ և նշեց, որ ամեն դեպքում ՀՀ Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ապահովելու մեր սահմանների ապահովությունը և այս փուլում նման վտանգները տեսանելի չեն։