ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ կնշանակվի միայն ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս Զինված ուժերում ԳՇ պետ նշանակված չէ։
«Մենք ունենալու ենք նոր մոդել, որով ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Զինված ուժերը զբաղվելու են միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այսինքն՝ նրանով, ինչով որ պետք է զբաղվեն։ Գնում, սպասարկում, ապահովում՝ այդ ամենով պետք է զբաղվեն ՊՆ կազմում գտնվող վարչությունները վարչություններ»,- ասաց Պապիկյանը։