00:00:00

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության վաղվա ծրագիրը

22:52, 06 հունիս 2022 Քաղաքականություն


«Վաղն առավոտյան 10։00-ին հրապարակ ենք հրավիրում այն քաղաքացիներին, ովքեր այս օրերի ընթացքում բռնությունների են ենթարկվել, այն քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են, բոլոր այն քաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, ովքեր այս պահին գտնվում են կալանքի տակ»,- Ֆրանսիայի հրապարակում՝ ներկայացնելով վաղվա անելիքները, հայտնեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Այստեղից երթով շարժվելու ենք դեպի Եվրոմիության ներկայացուցչություն՝ հստակ փաստերով։ Ներկայացնելու ենք բոլոր այն բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել մեր երկրում, պահանջելու ենք դրան համապատասխան գնահատական»,- ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումներ են պահանջելու նաև Հայաստանում հավատարմագրված տարբեր դեսպանությունների հետ և ներկայացնելու՝ ստեղծված իրավիճակը, շարժման պահանջները, առաջնահերթություններն ու սկզբունքները։

Ի․ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում կիրականացնեն մի քանի ակցիաներ, հանրահավաք չի լինելու, բայց երեկոյան տեղի կունենա մշակութային ծրագիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր