00:00:00

Վերջ տվեք ուսանողների նկատմամբ այդ ճնշումներին, հակառակ դեպքում՝ հերթով կգանք ձեր հետևից․ Սաղաթելյանn

20:37, 06 հունիս 2022 Քաղաքականություն

Երեկվանից մեզ լուրեր են հասնում, որ տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ՝ ԲՈՒՀ-երի ռեկտորներ, քոլեջների տնօրեններ, խնդիրներ են ստեղծում այն ուսանողների համար, ովքեր դասադուլի օրերին բացակայել են դասերից և մասնակցել են մեր ցույցերին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարկում քիչ առաջ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Անուններ չեմ տալիս, բայց շատ հստակ ասում եմ՝ մենակ դուք էիք մնացել սրան ծառայելու, սրա իշխանությունը պահելու։ Խելքի եկեք, վերջ տվեք ուսանողների նկատմամբ այդ ճնշումներին, հակառակ դեպքում՝ հերթով կգանք ձեր հետևից»,- ասաց Սաղափելյանը և ուսանողներին կոչ արեց նման դեպքերի առկայության դեպքում անմիջապես կապ հաստատել իրենց հետ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր