Մի շարք պետական հիմնարկներում, մի շարք իրենց օլիգարխների հիմանրկներում պարտադրանք է եղել երեկ՝ գնալ Սարյան ու պարտադիր նկարվել Փաշինյանի հետ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Սրանով է բացատրվում այդ ներկայացումը, իբր ժողովրդական սիրո։ Գուցե եղել են մարդիկ, ովքեր ուզեցել են մոտենալ և նկարվել, բայց հիմնականում՝ բեմադրված ներկայացում է եղել, պլանավորված»,- ասաց Մամիջանյանը։