ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում է Իռլանդիայի ընտրանու հետ:
Առաջին կեսը մեր ընտրանու ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել, նույնիսկ երկու անգամ սպառնացին մրցակցի դարպասին, բայց հաշիվն այդպես էլ չբացվեց, հայտնում է armsport.am-ը։
Իռլանդացիները ևս հայտնվում էին մեր կիսադաշտում ու փորձում Յուրչենկոյի նյարդերը, բայց ավելի քիչ։
Այսպիսով, առաջին կեսից հետո լուսատախտակին դեռևս զրոներ են։
Մրցավարի սուլիչից հետո երկրպագուներից մեկը ներխուժեց մարզադաշտ և գրկեց Վարազդատ Հարոյանին․ վերջինս հանեց մարզաշապիկը՝ նվիրելով այն երկրպագուին։