Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի հարցերով Հայաստանի հանձնաժողովի թվաքանակը երկու անգամ պակաս ադրբեջանական կողմի հանձնաժողովի թվաքանակից։
Գրիգորյանը նշեց, որ թվաքանակն աշխատանքային խմբի տեսանկյունից որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում և բանակցություններ գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում․ «Օրինակ, երբ խմբում նախարարի տեղակալն է, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացի նախապատրաստմանը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ նեղ մասնագետներ չկան Հայաստանի հանձնաժողովում, Գրիգորյանը հայտարարեց, որ բազմաթիվ անգամ մասնագետների հետ տարբեր ֆորմատներում քննարկումներ են ունեցել։