00:00:00

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպաները բնակարան կստանան․ մանրամասներ՝ նախագծից

12:00, 02 հունիս 2022 Քաղաքականություն

Կառավարությունն այսօր ընդունեց նախագիծ, որի համաձայն ռազմաուսումնական հաստատություն ընդունված ու ավարտած արդեն սպային ավարտելու պահին հատկացվելու է պետական բնակարան։ 

Ինչպես նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, սպան կարող է բնակարանն օգտագործել ինչպես ուզենա՝ բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, քանի չի ստանում լիարժեք սեփականության իրավունք։

 

Փաշինյանի խոսքերով, սպան կարող է բնակարան ստանալ օրինակ Երևանում, սակայն ծառայության անցնի Վանաձորում, այդ դեպքում կարող է Երևանում ստացած բնակարանը վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել իր համար։

 

20 տարի պայմանագրային ծառայությունն ավարտելու պահից սպան ստանում է սեփականության իրավունք, բնակարանը դառնում է լիարժեք իր սեփականությունը, որը կարող է ցանկացած ձևով տնօրինել։

 

Եթե, Աստված չանի, հաշմանդամություն լինի, կամ սպան զոհվի, բնակարանն ընտանիքը կստանա որպես լիարժեք սեփականություն։

 

Ծրագիրը տարածվելու է այս տարվանից ռազմաուսումնասկան հաստատություն ընդունված կուրսանտերի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր