00:00:00

Այսօր հանրահավաք և երթ չի լինի

11:37, 02 հունիս 2022 Քաղաքականություն

Այսօր Ֆրանիսայի հրապարակում հանրահավաք նախատեսված չէ, երթ ևս տեղի չի ունենա։ «Դիմադրության» շարժումից Irakanum.am-ին հայտնեցին, որ հատուկ պլանավորված գործողություններ չկան, բայց ընթացիկ քննարկումներ կլինեն։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պառրաստվում են վաղվա արտահերթ նիստին։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 3–ին ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու։ Օրակարգում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծն է։

Ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստում նշվում է.

«Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր