00:00:00

Եթե հուլիսի 1-ից հետո բնակարան կամ մեքենա վաճառեն կանխիկ վճարումով, այդ գործարքը կարող է առոչինչ ճանաչվել. Փաշինյան

11:20, 02 հունիս 2022 Քաղաքականություն

Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկն է. մեր պլանավորումն այն է, որ հուլիսի 1-ից այլեւս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ  դրամով հնարավոր չի լինելու իրականացնել. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, եւ չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Մենք սրանով ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել: Ասյտեղ կան նաեւ ֆիսկալ եւ հակակոռուպցիոն էֆեկտներ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր