00:00:00

Արտախորհրդարանական ուժերը դատապարտում են ՔՊ-ի կողմից՝ հունիսի 3-ի ԱԺ նիստի տապալումը

21:06, 01 հունիս 2022 Քաղաքականություն

Արտախորհրդարանական 20-ից ավել ուժեր այսօր քննարկում են արել և համատեղ հայտարարություն ընդունել, որում դատապարտում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից՝ ընդդիմության նախաձեռնած հունիսի 3-ի ԱԺ նիստի տապալումը և զորակցություն են հայտնում ընդդիմության հեղինակած՝ հայ -թուրքական և հայ- ադրբեջանական հարաբերությունների մասին նախագծում ամրագրված սկզբունքներին:

 

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ Նրա խոսքով, քննարկմանը մասնակցել են Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ը, 5165 շարժումը, «Երկիր Ծիրանին», «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը», ՀԺԱՄ-ը, «Ինտելեկտուալ Հայաստան » կուսակցությունը, Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, « Զարթոնքը» և այլն։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր