00:00:00

Նախատեսվում է ստեղծել զարգացման բանկ փոքր եւ միջին բիզնեսի համար. էկոնոմիկայի նախարարություն

20:55, 01 հունիս 2022 Քաղաքականություն

Հայաստանում նախատեսվում է ստեղծել զարգացման բանկ փոքր եւ միջին բիզնեսի համար։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, հունիսի 1-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝  այս օրերին հանրապետությունում է գտնվում Եվրամիության փորձագիտական պատվիրակությունը։ Նրա հետ քննարկվում են ապագա բանկի աշխատանքի ձեւաչափն ու քաղաքականությունը։

«Նոր նախագիծը պետք է գործի զարգացման բանկի ձեւաչափով։ Այսինքն՝ այն պետք է կողմնորոշվի ոչ այնքան վարկերի տոկոսներից ստացվող շահույթի, որքան երկարաժամկետ զարգացման ծրագրերի եւ բիզնեսի կայացման ֆինանսավորման ուղղությամբ»,- ասել է Քերոբյանը։

Նախագիծը, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, Եվրամիության՝ Հայաստանին աջակցության ճյուղային քաղաքականության մասն է։ Նշված ճյուղերի զարգացման համար Եվրամիությունը հանրապետությանն առաջարկում է 2,6 մլրդ եվրո չափով ֆինանսական փաթեթ։ Միջոցները կտրամադրվեն ոչ միայն դրամաշնորհների, այլեւ վարկերի ձեւով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր