00:00:00

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ

12:44, 01 հունիս 2022 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով պարգեւատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր