00:00:00

Գաղտնիք չէ, որ բոլոր երեխաները սիրո ու ջերմության աղբյուր են․ Գագիկ Ծառուկյան

10:37, 01 հունիս 2022 Քաղաքականություն

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, 

 

սրտանց շնորհավորում եմ ամենալուսավոր ու պայծառ այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: 

 

Գաղտնիք չէ, որ բոլոր  երեխաները սիրո ու ջերմության աղբյուր են և նրանց համար  խաղաղ, ապահով ու բարեկեցիկ մանկություն ապահովելը  մեր բոլորի  առաջնային պարտավորությունն է: Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով և մեր փոքրիկ քաղաքացիների հանդեպ նույն վերաբերմունքը պետք է լինի նաև ամբողջ հասարկության կողմից: 

 

Բազմիցս եմ ասել, որ երեխաները մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են և այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նրանց ժառանգել ինքնիշխան, անկախ, զարգացող, անվտանգ ու ամուր սահմաններով հայրենիք: 

 

Տոնական այս օրը ուզում եմ  ևս մեկ անգամ գլուխ խոնարհել բոլոր այն լուսավոր տղաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի պաշտպանության: 

 

Հավերժ փա՛ռք ու հիշատա՛կ: Մեզնից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է նահատակված մեր հերոսների բալիկների կողքին լինել, ամենօրյա հոգածություն ու ուշադրություն նվիրել նրանց:

 

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հիասքանչ տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ լուսավոր մանկություն, պայծառ ու բարեկեցիկ ապագա մեր անվտանգ ու բարգավաճող հայրենիքում: 

 

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

 

Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր