00:00:00

ՊՊԾ պետը 21 միլիոն աշխատավարձ է ստացել, ունի անշարժ գույքեր, մեքենա, 30 միլիոն դրամ ու 27 հազար դոլար

10:06, 01 հունիս 2022 Քաղաքականություն

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյան ընթացիկ տարվա մայիսի 1-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն, ունի 2 անշարժ գույք՝ հողամաս ու ավտոտնակ։ Երկուսի դեպքում էլ նա միանձնյա սեփականատեր է։ Հողամասը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, ավտոտնակը՝ Երևանի Աջափնյակ թաղամասում։

 

Հովհաննիսյանը նաև 2013 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա ունի, որը ձեռք է բերել 2017 թվականին։

 

Նրա կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 25 միլիոն դրամ, 23 հազար դոլար, իսկ վերջում՝ 30 միլիոն դրամ ու 27 հազար դոլար։

 

Հովհաննիսյանը եկամուտի մեկ աղբյուր ունի՝ աշխատավարձ ՊՊԾ-ից, որը կազմել է 21,112,071 դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր