00:00:00

124 հազար դոլար,114 հազար եվրո, 38 միլիոն դրամ, 3 բնակարան, 1 մեքենա. ինչ ունեցվածք են հայտարարագրել պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և նրա կինը

23:43, 31 մայիս 2022 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը 2022 թվականի մայիսի 21-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Թևանյանը հայտարարագրել է 2 ավտոտնակ, որոնցից մեկը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում: Պատգամավորը հայտարարագրել է նաև 3 բնակարան, որոնցից 2-ը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, 1-ը՝ Կենտրոն:

Որպես շարժական գույք Թևանյանը հայտարարագրել է «Հոնդա» մակնիշի 1 ավտոմեքենա:

 

Ընդդիմադիր պատգամավորի բանկային հաշիվներում տարեսկզբին եղել է 0 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 միլիոն 37 հազար դրամ:

Որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 2 միլիոն 800 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 4 միլիոն 320 հազար դրամ, 124 հազար դոլար և 114 հազար եվրո:

«Թևանյան» ՍՊԸ-ից պատգամավորը ստացել է 523 հազար դրամ, «Պոլիտէկոնոմիա» ՀԿ-ից՝ 584 հազար դրամ և ՀՀ Ազգային ժողովից՝ 3 միլիոն 186 հազար դրամ աշխատավարձ:

Անդրանիկ Թևանյանի կինը՝ Էլմիրա Թևանյանը, անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Որպես կանխիկ գումար վերջինս ներկայացրել է 38 միլիոն դրամ, 8500 դոլար և 7200 եվրո:

«Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մ/ճ -ից Թևանյանի կինը ստացել է 2 միլիոն 967 հազար դրամ աշխատավարձ, ինչպես նաև Գերասիմ Սահակյանից՝ 33 միլիոն 40 հազար դրամ՝ որպես գույքի օտարումից ստացված գումար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր