00:00:00

Վերջերս մեզանում տարածվել է գրավոր և խոսքային արատավոր մի կաղապար․ Արցախի Հանրապետությունը կոչել «Լեռնային Ղարաբաղ»․ Ոսկանյան

23:29, 31 մայիս 2022 Քաղաքականություն

Վերջերս մեզանում տարածվել է գրավոր և խոսքային, ըստ իս, արատավոր մի կաղապար․ Արցախի Հանրապետությունը կոչել «Լեռնային Ղարաբաղ»։ Այս մասին Տելեգրամում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նկատեք՝ դա անում են ոչ միայն քաղաքական գործիչները կամ իշխանավորները, որոնք կարող են ինչ-ինչ «դիվանագիտական» պատրվակներ բերել, այլ նաև սովորական մարդիկ, սոցիալական ցանցերի օգտատերեր, հանրային կարծիքի առաջնորդներ, վերլուծաբաններ և այլք, որոնք կաշկանդված չեն և չեն կարող լինել և ոչ մի պաշտոնական իբր «կոռեկտության» հանգամանքով։

Եվ այս ամենն այն խորապատկերին, երբ Բաքվի բռնապետական վարչախմբի պաշտոնական հաղորդագրություններում և այլ տեքստերում նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքները հորջորջվում են ինչ-որ բարբարոսական աղճատումներով և օտարոտի աշխարհագրական անվանումներով։

Հետևաբար, պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ նույնիսկ Արցախի Հանրապետության անվանման հարցում մեզանում չպետք է լինի որևէ տխրահռչակ «նշաձողի իջեցում», քանզի հայկական երկրորդ հանրապետության առկայությունը փաստ է՝ խարսխված հենց Արցախի Հանրապետությունում ապրող հայության անկոտրում կամքի և պատմական վճռի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր