00:00:00

ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ոստիկանության բարեփոխումների գործում

19:27, 31 մայիս 2022 Քաղաքականություն

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) քարտուղարության ներկայացուցիչներին: 

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով նաև կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումների բնագավառներում ԵԱՀԿ-ի շարունակական ու արդյունավետ աջակցությանը: Երկուստեք բարձր է գնահատվել հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ կատարված աշխատանքը:

Կողմերն անդրադարձել են ոստիկանության բարեփոխումների հետագա ուղղություններին՝ շեշտը դնելով հատկապես Ներքին գործերի նախարարության ստեղծման, Ոստիկանության զորքերի վերամոդելավորման և այդ գործընթացում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության վրա: Քննարկվել են նաև ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին համապատասխան:

     

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր