00:00:00

«Պայքարելու եմ. համարում եմ սա քաղաքական հետապնդում». Վարդազարյանը՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին

18:36, 31 մայիս 2022 Քաղաքականություն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացվել է armdaily.am լրատվական կայքին տված հարցազրույցի հիման վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդազարյանը։

«Պայքարելու եմ։ Ես համարում եմ սա քաղաքական հետապնդում»,- նշեց Վարդազարյանը։

Նշենք, որ վարույթ հարուցվել է ԲԴԽ երեք գիտնական անդամի` Գրիգոր Բեքմեզյանի,Դավիթ Խաչատուրյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի դիմումի հիմա վրա։

Մեզ հետ զրույցում Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ պարտադիր չէ, որ վարույթ հարուցելու դիմումը լինի 100 տոկոսանոց հիմնավորված. «Օրենքն այսպես է ասում, որ երեք հոգանոց հանձնախումբը միջնորդություն է ներկայացնում ԲԴԽ-ին, որն էլ քննում է։ Հիմքեր կային վարույթ հարուցելու համար։ Հետագայում արդեն Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի՝ գործը քննելով»։

Դիտարկմանը, եթե Վարդազարյանը վերադառնա խորհրդի նախագահի պաշտոնին, արդյոք նման գործընթաց սկսելն իրենց չի կաշկանդում, Բեքմեզյանն ասաց.

«Ես վստահ եմ, որ այդ մարդիկ պրոֆեսիոնալներ են։ Իրենք չպետք է մտածեն իրար նկատմամբ բացասական վերաբերմունք ունենալու մասին։ Ինձ թվում է՝ դա չպետք է ազդի որեւէ հարաբերության վրա։ Եթե ինքս խախտում թույլ տամ կամ այնպիսի գործողություն անեմ, որը կարող է համընկնել խախտման հատկանիշների հետ, ինքս կողմ կլինեմ, որ վարույթ հարուցվի եւ քննվի այդ հարցը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր