00:00:00

Արցախցիները ղարաբաղյան հարցի կարգավորման գործում որևէ բանակցության դեմ չեն. Արտակ Բեգլարյան

17:28, 31 մայիս 2022 Քաղաքականություն

Արցախցիները ղարաբաղյան հարցի կարգավորման գործում որևէ բանակցության դեմ չեն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը:

 

«Շատ կարևոր է ընդգծել, որ միշտ բանակցությունը ու երկխոսությունը շատ ավելի արդյունավետ կարող են լինել, քան պատերազմը: Բայց կարևոր է ընկալել նաև, թե բանակցությունները ինչ նպատակով, ինչ ռազմավարությամբ և ինչ բովանդակությամբ են տեղի ունենում:

 

Տվյալ պարագայում, միգուցե ես անձնական դիրքորոշում արտահայտեմ, և ոչ թե պետական, քանի որ այստեղ բավականին հարցեր կան, որ դեռևս պետք է պարզաբանվեն երկկողմանիորեն, և պետք է հասկանանք, թե բանակցություններն ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախի Հանրապետությանը ուր են տանում»,-ընդգծել է ԱՀ պետնախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր