00:00:00

2022թ․ հուլիսի 1-ից Հայաստանում բնակարաններ եւ մեքենաներ կարելի կլինի ձեռք բերել միայն անկանխիկ վճարումով. Փաշինյան

14:53, 31 մայիս 2022 Քաղաքականություն

2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում բնակարաններ եւ մեքենաներ կարելի կլինի ձեռք բերել միայն անկանխիկ վճարումով։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Գնումները, նրա խոսքով, կարելի կլինի կատարել նաեւ կանխիկ եղանակով, սակայն այս դեպքում դրանք իրավական պաշտպանվածություն չեն ունենա։

«Այսինքն, ցանկացած գույքային վեճի դեպքում նման գործարքները կհամարվեն անվավեր։ Սա արվում է փողի շրջանառության թափանցիկությունը բարձրացնելու եւ հարկերի ավելի ճշգրիտ վճարման համար»,- պարզաբանեց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր