Այս պահին անհնազանդության ակցիայի մասնակիցները, ովքեր երթով դուրս էին եկել Ֆրանսիայի հրապարակից, գտնվում են ԱԳՆ շենքի մոտ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Ագնեսսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպիսի աննախադեպ անվտանգության միջոցներ են այստեղ կիրառված։
ԱԳՆ շենքը պաշտպանում են մի քանի շերտով կանգնած ոստիկանները, որոնք զինված են նաև վահաններով ու սաղավարտներով։
Տեսանյութն՝ այստեղ