Իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ռոբերտո Մայդան հավաստիացնում է, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Ռոմային»։
«Մխիթարյանը թիմին հրաժեշտ է տվել հենց Տիրանայում կայացած եզրափակչի հաջորդ օրը՝ հաղորդելով, որ տեղափոխվում է «Ինտեր»։
«Ռոման» դեռ հույս ունի համոզել նրան, բայց այս պահին շանս չկա»,- գրում է Մայդան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեական ակումբը միլանցիներից ծանուցում է ստացել հայ ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսելու մասին, իսկ Մխիթարյանը բանավոր համաձայնություն է տվել միլանյան ակումբ տեղափոխությանը։