Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեպիոնի տիտղոսը:
Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշայինների եզրափակչում Բաչկովը երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ 5-0 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի նկատմամբ:
Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճել են հունգարացի և իսպանացի բռնցքամարտիկները: Չեմպիոնին և մյուս մեդալակիներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: