Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։
Նիստը կշարունակվի վաղը՝ 31.05.2022թ-ին, ժամը 13:30, վերաքննիչ քրեական դատարանում: