Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակչում նա 5:0 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի մարզիկ Լունես Արմաորիի նկատմամբ։