00:00:00

Ոստիկանի գլխին հшրվшծելու համար հшրուցվել է քրեшկшն գործ. Կա կшլшնшվորվшծ անձ

15:20, 30 մայիս 2022 Քաղաքականություն

Մայիսի 25-ին՝ առավոտյան անհնազանդության ակցիայի հավաքի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանության ծառայողների «կենդանի պատը», որի ժամանակ մասնակիցներից մեկը ոստիկանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, իջեցրել է նրա ձեռքի վահանը և ուժգին հարվածել գլխի շրջանին: Մեկ հոգի կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

 

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հիշյալ վայրում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից կազմված «կենդանի պատը», որի ժամանակ մասնակիցներից մեկը նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, իջեցրել է նրա ձեռքի վահանը և ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելով՝ ուժգին հարվածել գլխի շրջանին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր