00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն ստոր հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Հայաստանի ԱԳՆ-ին

09:47, 30 մայիս 2022 Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն ստորաբար հերքում է՝ հայտարարելով, թե ադրբեջանական կողմը մայիսի 28-ին չի խախտել հրադադարի ռեժիմը։

 

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը մեկ զոհ ունի։

 

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե իբր հայկական կողմն ապակառուցողական հայտարարություններ է անում՝ նպատակ ունենալով խափանել հարաբերությունների կարգավորումն ու պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացը։

 

Բաքուն, մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները, բարբաջում է, թե դրանք ուղղված են բրյուսելյան հանդիպման արդյունքները տապալելուն, որոնք վերաբերում են Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։

 

Ադրբեջանից պնդում են, թե իբր իրենք շարունակելու են խաղաղ ու կառուցողական ջանքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր