Էդմոն Մարուքյանն իր էջում գրել է․
«Երևանի հրապարակներում Արցախը ատելության խոսքով «փրկող» մի շարք անձինք հիմա էլ թիրախավորել են Արցախում բնակվող և Արցախի դարդ ու ցավով ապրող պետնախարար Արտակ Բեգլարյանին։
Առիթը հանդիսացել է այն ֆեյսբուքյան գրառումը, որում հրապարակելով երեկ Արցախում տեղի ունեցած միջոցառման լուսանկարը Բեգլարյանը նշել է, որ դա մեծ համերգ է, որը 2020թ.-ից ի վեր առաջինն է։
Այո՛ «Զարթիր Լաո» կարգախոսով երթ եղել է, բայց այն նույնականացնելը հայրենասիրական երգերի համերգի հետ առնվազն խաբեություն է։ Հավանաբար Արցախի պետնախարարի առանց ավելորդությունների այդ գրառումը խոչընդոտել է «ասֆալտի փրկիչներին» այդ միջոցառումը ներկայացնել իբրև աջակցություն վերջին շրջանում իրենց հավաքների։
Նման վարքագիծը բացարձակապես անընդունելի է և ակնհայտ է, որ Արցախի շենացմանն իր կյանքը նվիրած Արտակ Բեգլարյանին թիրախավորելով և վիրավորելով՝ դուք հասնելու եք ընդամենը նրան, որ վաղը ամաչելու եք Արցախ գնալ, որովհետև այնտեղ Արտակ Բեգլարյանին էլ են լավ ճանաչում, ձեզ էլ...»։