00:00:00

Ֆայլաբազառի մտավորականություն. նրանք լռում են հանուն պետականության․ Զոհրաբյան

13:21, 29 մայիս 2022 Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ ծանոթ գրողներց մեկը փորձեց հիմնավորել, թե ինչո՞ւ իրենք լռեցին, երբ հանձնվեց Արցախը, Շուշին, երբ մի ամբողջ սերունդ ուղարկվեց բայրաքթարների տակ երաշխավորված մահվան։ Հիմա էլ, երբ Արցախը դե յուրե հանձնվում է Ադրբեջանին, Հայաստանի որոշ բնակավայրեր էլ՝ որպես բոնուս, ուղեղի բորբոսով տառապող ուսապարկերն էլ ալիեւներից ավելի ջանադրաբար են հիմնավորում Արցախի ադրբեջանական լինելը, նրանք կրկին լռում են, ինչպես պարզվեց՝ «հանուն պետականության եւ երկիրն ավելորդ ցնցումների չտանելու համար»։

Ահա այսպես՝ մարդիկ, ում պետությունը հանրային լինելու իր մանդատն է տվել՝ Արցախի հանձնումը խաղաղ որոճում են, բայց՝ հատուկ սոսուսով, որի անունն է՝ «հանուն պետականության»։

Ինձ զարհուրեցնելը մի քիչ դժվար է, բայց իմ լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ես պարբերաբար զարհուրել եմ, երբ տեսել եմ, թե ինչպես են մշակույթի, արվեստի բազմաթիվ գործիչներ դափոնով լցվում տվյալ պահի իշխանության գրպանն ու հետո նույն «մարշ-բրասոկով» սուրում հաջորդ իշխանության շալվարի ջեբը:

Ու «գրպանաբնակ» էս մտավորականությունը, որ վաղը, «հանուն պետանակության», պատրաստ է լինելու նաեւ Ալիեւի պատվին ոտանավոր գրել, Արցախի հանձնման ու Հայաստանի պետականության կորստի եզրագծին կանգնած՝ լռում է։

Բնականաբար, հանուն պետականության։

Ու էս տեսակը, սորտը, տեսականին, էն, ինչ-որ սրանք անում են հիմա՝ իդիոտ լինելուց, կամ սոված մնալու վախից չի: Սրանց հավաքական տեսակը ցածրակարգության, մտազուրկ-աղաղակող գավառամտության, պլեբեյական վատորակության, ճորտական ինքնամատուցման ու գեղցիական պնդաճակատության մի զարհուրելի սիմբիոզ է: Ֆայլաբազառի մտավորականություն, որտեղ կարևոր դետալը, կամ`ատրիբուտը, գնի բազառն է, սեփական գնի:

Տիպիկ ռնգեղջյուրացում, գենային, օրգանական մուտացիա։

Ու մտածում ես, լավ, էսքան մուտանտ որտեղի՞ց էս մի թիզ հողում:

Բայց քանի որ յուրաքանչյուր ժանր ունի իր ֆիքս կանոնները, հաջորդ իշխանության տիրապետության օրերին, հանկարծ չկասկածեք, էս նույն ու սրանց նման լիքը «մտավորականներ», Թիֆլիսի Հավլաբարի 3 մանեթանոց լացողների նման կասեն, որ քծնել ու լռել են բացառապես «հանուն պետականության ու ներքաղաքական կայունության»:

Չմոռանանք, ключевое слово` «հանուն պետականության»։

Հ.Գ. Հա, մի քանի բացառությունները հանած, ովքեր առաջնագծում կռիվ են տալիս, որ թուրքի կոշիկի վաքս չդառնանք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր