00:00:00

Սրանք շատ փոքր մարդիկ են, որ քրեական գործ հարուցեն ԱԺ պատգամավորի նկատմամբ․ Արծվիկ Մինասյանը՝ իր նկատմամբ հարուցված քրգործի մասին

17:12, 28 մայիս 2022 Քաղաքականություն

Երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ։

 

Այսօր Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քննչական մարմին հրավիրվել է, հայտարարեց․ «Սրանք շատ փոքր մարդիկ են, որ քրեական գործ հարուցեն ԱԺ պատգամավորի նկատմամբ։ Պարզապես այնքան տգետ են, երբ հարուցել են քրեական գործ դեպքի առիթով, ուղիղ մատնանշմամբ իմ ու Տարոն Մարգարյանին, ամենազավեշտն այն է, որ ինձ հրավիրել են որպես վկա՝ առանց հասկանալու՝ երբ մարդու անունը կոնկրետ նշում ես, արդեն փաստացի կասկածյալի կարգավիճակ ես տալիս։

 

Երեկ հայտարարել եմ, ինչպես նաև իմ փաստաբան Բենիկ Գալստյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, այդ թվում նաև այն երիտասարդի նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից խոշտանգման առերևույթ դեպքի կապակցությամբ։

 

Սա մի ծիծաղելի ու անհեթեթ գործ է, որն այս իշխանությունը փորձում է ճղճիմ քաղաքական հետապնդման միջոցով իբր հանրությանը ներկայացնի, թե տեսեք քրեական գործեր են հարուցվել։

 

Այս մարդիկ ոչ միայն այլևս ծիծաղելի են, այլ նաև անցել են բոլոր այն սահմանները, որոնք մարդկային բարոյականության մեջ նվազագույն սկզբունքներ են»։

 

Խոսքը մասնավորապես այն դեպքի մասին է, երբ ինչ-որ քաղաքացի հայտարարում է, թե Արծվիկ Մինասյանն իրեն գումար է տվել։

 

Մինասյանի խոսքերով, դրանից հետո մեկ այլ տեսանյութ է հրապարակվել, որում սույն քաղաքացին ասում է, թե իր նկատմամբ ինչ բռնություն են կիրառել ոստիկանները․ «Հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգման առանձին տարրեր են պարունակում այդ հայտարարության մեջ։ Հետևաբար քրեական գործ պետք է հարուցել ոստիկանների նկատմամբ ու քննչական մարմնի այն անձանց նկատմամբ, ովքեր նման ապօրինի ցուցում են տվել։

 

Համոզված եմ, որ այս առումով սրանք ապագա չունեն։ Բոլորը հայտնվելու են բանտերում՝ ի տարբերություն մեր պայքարող տեսակի, մեր ընկերների, ովքեր այսօր ապօրինի անազատության մեջ են գտնվելու։

 

Հայի արժանապատիվ տեսակը հաղթելու է ստորացված ու ժողովրդին ստորացման տանելու փորձեր անող այս ազգադավ իշխանություններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր