Իսկ հիմա ավելի լուրջ։ Ի՞նչ արբանյակ։ Դուք իրո՞ք չհասկացաք, որ խաբելը վատ բան է։ Իլոն Մասկը արբանյակ է թռցնում, այն էլ միանգամից մոտ վաթսուն հատ, ասում եք մերն է։ Լա՞վ եք։ Արբանյակը եթե մեր լիներ, կառավարումը թռցնելու պահից պետք է իրականացվեր բացառապես Հայաստանից, ստացվող տվյալները պետք է մտնեին բացառապես Հայաստան։
Իսկ էսպես ցանկացած արբանյակ կարող եք ասել հայկական։ Ամոթ ձեզ։ Ինչ ասեմ։ Դե որ հերոսի կեղծ պապիկ ունեիք, կեղծ արբանյակ էլ կունենաք։ Բայց դուք նաեւ հզոր եք, որ էս ամենից հետո դեռ երեք հոգի ձեզ հավատում է։ Ու ձեզ հավատացողներից մեկը չասաց` կառավարման կենտրոնը որտե՞ղ է, որտե՞ղ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյան