00:00:00

Խորհրդարան չեմ գնալու, մանդատը դնել-չդնելու մասին հայտարարություն կլինի, հանրությունը կտեղեկանա․ Արթուր Վանեցյան

17:06, 26 մայիս 2022 Քաղաքականություն

Ես ապրիլի 17-ին երբ գնացի Ազատության հրապարակ, ասացի՝ այս Ազգային ժողովում անելիք չունեմ։ Անելիք չունեմ այն մարդկանց հետ, որոնք ԱԺ ամբիոնից հայտարարում են, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։

«Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ արդարացնում են Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերը և ծափահարում են նրան։ Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ազատ խոսքը, քննադատությունը սաստվում և արգելվում է զինված անձանց կողմից։ Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը ելույթ է ունենում, իշխանության ներկայացուցիչների դուրը չի գալիս, անջատում են եթերը, հրավիրում են անվտանգության աշխատակիցներին, ոտքից-ձեռքից բռնում, շպրտում են դուրս կամ իշխանական պատգամավորները հարձակվում են ընդդիմադիր պատգամավորների վրա։ Իհարկե, ինձ վրա ոչ ոք չի հարձակվել, բայց, միևնույն է, խորհրդարանի այդ ընդհանուր պատկերն ինձ համար անընդունելի է»,-ասաց Վանեցյանը։

Նա վերահաստատեց, որ այս խորհրդարանում անելիք չունի։

«Խորհրդարան չեմ վերադառնա այնքան ժամանակ, մինչև չհասնենք մեր միջանկյալ նպատակին՝ այս իշխանության հեռացմանը։ Հետո կսկսենք գործել, գնալ դեպի մեր հիմնական նպատակի իրագործմանը․ մեր հիմնական նպատակը՝ անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ, արժանապատիվ ապրող քաղաքացի։ Խորհրդարան չեմ գնալու, մանդատը դնել-չդնելու մասին հայտարարություն կլինի, հանրությունը կտեղեկանա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր